ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գերմանիան դադարեցրել է Ալմաթիում իր հյուպատոսության աշխատանքը

Գերմանիան դադարեցրել է Ալմաթիում իր հյուպատոսության աշխատանքը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դադարեցրել է Ալմաթիում իր հյուպատոսության աշխատանքը։

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ այդտեղ ուղևորություններից։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

  • Կիսվել: