շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը խոստացել է 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վադեֆուլն այդ մասին հայտարարել է Կիևում՝ իր ուկրաինացի գործընկերոջ՝ Անդրեյ Սիբիհայի հետ մամուլի ասուլիսում։

«Մենք կհատկացնենք 50 միլիոն եվրո. այս միջոցները կուղղվեն ՄԱԿ-ի կազմակերպություններին, որոնք շտապ աջակցություն են ցուցաբերում առաջնագծում գտնվող մարդկանց, օրինակ՝ տների վերանորոգմամբ և ջեռուցման սարքերի մատակարարմամբ»,-ասել է Վադեֆուլը։

Օգոստոսի 22-ին  Վադեֆուլը անսպասելի այցով ժամանել է Կիև։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ օրակարգում են Ուկրաինայի օգնությունը և երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը։

  • Կիսվել: