շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանցի խաղաղապահները շատ կարևոր առաքելություն են իրականացրել Աֆղանստանում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ադրբեջանցի խաղաղապահները շատ կարևոր առաքելություն են իրականացրել Աֆղանստանում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկարաժամկետ գործընկերն է, և մենք երկար տարիներ համագործակցում ենք տարբեր ոլորտներում ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ անգնահատելի է Ադրբեջանի ներդրումը Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության մեջ․

«Մենք նաև գնահատում ենք Ձեր ներկայացվածությունն ու ներդրումը Աֆղանստանում մեր առաքելության մեջ։ Ադրբեջանը վերջին երկրներից մեկն էր, որը լքեց Աֆղանստանում մեր առաքելությունը։ Ադրբեջանցի խաղաղապահները շատ կարևոր առաքելություն են իրականացրել, Նրանք պատասխանատու են եղել Աֆղանստանում օդանավակայանի պահպանության համար» ։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ օդանավակայանի պաշտպանությունը շատ կարևոր խնդիր էր: Սա ցույց է տալիս, որ քաղաքական երկխոսությանը զուգահեռ մեր միջև առկա է գործնական համագործակցություն ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: