«Գազպրոմը» պատրաստ է գազի գնի զեղչեր ներկայացնել ուկրաինացիներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակներում ելույթ ունենալիս հայտարարել է, որ եթե Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ մատակարարումների մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի մտնեն, և նոր համաձայնագիր չկնքվի, Ռուսաստանը պատրաստ է մեկ տարով երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը, տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Նշվում է նաև, որ Ուկրաինայի սպառողների համար գազի գնի համար «Գազպրոմը» պատրաստ է զեղչեր ներկայացնել, սակայն առաջիկա 10 տարում ոչ մի պայմանագիր չի կնքվի:
Պուտինն ասել է. «Ուկրաինան փորձում է գործարկել Եվրոպայի էներգետիկ օրենսդրությունը: Եթե կարողանա դա անել մինչև տարվա ավարտը, ապա մենք պատրաստ կլինենք աշխատել եվրոպական օրենսդրության շրջանակներում և Ուկրաինայի տարածքով տարանցիկ մատակարման մասին պայմանագիր կստորագրենք՝ եվրոպական օրենսդրության համաձայն»: