երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Գազայում հրադադարի պատճառով արմատական «​​Օցմա Եհուդիտ» կուսակցությունը լքել է իսրայելական կոալիցիան

Գազայում հրադադարի պատճառով արմատական «​​Օցմա Եհուդիտ» կուսակցությունը լքել է իսրայելական կոալիցիան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի ծայրահեղ արմատական «Օցմա Եհուդիտ» կուսակցությունը կիրակի առավոտյան լքել է կոալիցիան՝ իրագործելով իր սպառնալիքը, եթե կառավարությունը համաձայնություն տա Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ  հրադադարի համաձայնագրին, հաղորդում է Times of Israel-ը:

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ  կաբինետի երեք անդամներ՝ Բեն Գվիրը, Ժառանգության նախարար Ամիխայ Էլիահուն և Նեգևի, Գալիլեայի և ազգային անվտանգության նախարար Իցխակ Վասերլաուֆը, հրաժարական են ներկայացրել վարչապետ Բենիամին Նաթանյահուին։

Բացի այդ, պատգամավորներ Ցվիկա Ֆոգելը, Լիմոր Սոն Հար-Մելեխը և Իցխակ Կրոյզերը հրաժարվել են տարբեր հանձնաժողովներում իրենց պաշտոններից:

Նաթանյահուին ուղղված նամակում Բեն Գվիրը պարծեցել է իր «ձեր ղեկավարությամբ նշանակալի ձեռքբերումներով», միաժամանակ դժգոհելով, որ Իսրայելի վարչապետը «կապիտուլյացիայի գործարք է կնքել ահաբեկչության առաջ, որը հատում է բոլոր գաղափարական կարմիր գծերը»:

«Մենք չենք վերադառնա կառավարության հետ բանակցությունների սեղան՝ առանց ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի և պատերազմի նպատակների լիարժեք իրականացման»,- հավելել է նա

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: