հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22185-ի

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22185-ի

Հունվարի 1-ից 2-ը 207 պաղեստինցի է զոհվել, ևս 338-ը վիրավորվել է,   Գազայի առողջապահության նախարարությանը հղումով  հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերը համակարգող գրասենյակը։

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 7-ից հունվարի 2-ը Գազայում սպանվել է առնվազն 22185 պաղեստինցի։

Ընդ որում, ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ զոհվածների մոտ 70 տոկոսը կանայք և երեխաներ են։

Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 57035 պաղեստինցի։

Մինչև 7000 մարդ համարվում է անհետ կորած, շատերը, ենթադրաբար, թաղված են փլատակների տակ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: