հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գազայի հատվածում իսրայելական զինուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը

Գազայի հատվածում իսրայելական զինուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը

Վերջին 24 ժամում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 61-ը:

Սյս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընթացիկ տարվա  մարտի 18-ից զոհվածների և վիրավորների թիվը հասել է համապատասխանաբար՝ 673-ի և 1233-ի:

Ընդհանուր առմամբ, ըստ տեղեկագրի, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 50 հազար 21 պաղեստինցի, իսկ վիրավորների թիվը կազմում է 113 հազար 274:

 

  • Կիսվել: