Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր
Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտարարել են, որ անկլավի հիվանդանոցներում իսրայելական հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր։
Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73438-ի, իսկ վիրավորներինը՝ 174447-ի։
Բժշկական աղբյուրները հայտնում են, որ մի շարք զոհերի մարմիններ մնում են փլատակների տակ, քանի որ շտապօգնության և փրկարարական խմբերը դժվարանում են հասնել և դուրս բերել նրանց։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների աճյունները։



