ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 9,7 հազարի

Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 9,7 հազարի

Գազայի հատվածի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9,7 հազարի, տուժել  է ավելի քան 24,8 հազ․մարդ։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան։

«Զոհվածների թիվը հասել է 9770-ի, այդ թվում՝ 4800 երեխա, 2550 կին և 596 տարեց: Նաև այս ամսվա ընթացքում 24,808 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասել է ալ-Քիդրան արաբական հեռուստաալիքներով հեռարձակվող ճեպազրույցի ժամանակ:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել էր աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները մտել են Իսրայելի հարավային սահմանային շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև պատանդ վերցրել ավելի քան 200 մարդու։ Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1,4 հազ․ մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, ավելի քան 5 հազարը վիրավորվել է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: