շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Գազայի հարցով Դոհայի բանակցությունների առաջին օրն ավարտվել է «կառուցողական քննարկումներով»

Գազայի հարցով Դոհայի բանակցությունների առաջին օրն ավարտվել է «կառուցողական քննարկումներով»

Պաշտոնական անձինք հինգշաբթի օրը Դոհայում կայացած  բանակցությունների ընթացքում առաջընթաց են արձանագրել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի ձեռքբերման հարցում։ Բանակցությունները պետք է շարունակվեն ուրբաթ օրը, հաղորդում է Walla լրատվական կայքը:

ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ բանակցությունների առաջին օրն ավարտվեց «կառուցողական քննարկումներով», ըստ երկու ամերիկյան պաշտոնյայի, որոնք պնդել են, որ որոշակի առաջընթաց է գրանցվել:

Բանակցություններին ծանոթ այլ պաշտոնյաներ հայտնել են, որ բանակցությունները  շարունակելու որոշումը ցույց է տվել, որ երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված համաձայնության հասնելու հարցում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: