երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնության պաշարները գրեթե վերջացել են. Եգիպտոսի Կարմիր մահիկ

Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնության պաշարները գրեթե վերջացել են. Եգիպտոսի Կարմիր մահիկ

Գրեթե ամբողջությամբ սպառվել են տարբեր երկրների և կազմակերպությունների կողմից Եգիպտոս ուղարկված մարդասիրական օգնության մատակարարումների պաշաները՝ հետագայում Գազայի հատվածի բնակիչներին հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր տնօրեն Ռամի ալ-Նազերը։

«Եգիպտոսով Գազա ուղարկվող մարդասիրական օգնության մատակարարումների պաշարները գրեթե սպառվել են»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Այս կապակցությամբ ալ-Նազերը բոլոր պետություններին կոչ է արել շարունակել օդային ճանապարհով ապրանքների առաքումը Եգիպտոս՝ պաղեստինյան անկլավի բնակչության համար։ «Մարդասիրական օգնության կարիքը շատ մեծ է»,- նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: