հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
G7-ը Իրանին կոչ է անում վերադարձնել ԱԷՄԳ-ի՝ հավատարմագրից զրկված տեսուչներին

G7-ը Իրանին կոչ է անում վերադարձնել ԱԷՄԳ-ի՝ հավատարմագրից զրկված տեսուչներին

Յոթի խմբի (G7) երկրներն Իրանին կոչ են անում վերադարձնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հավատարմագրից զրկված տեսուչներին։ Այս մասին նշվել է «յոթնյակի» դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Տոկիոյում, երկօրյա հանդիպման արդյունքների հիման վրա։

«Մենք կոչ ենք անում Իրանին օպերատիվ կերպով կատարել իր իրավաբանական եւ քաղաքական պարտավորությունները միջուկային չտարածման առումով, ներառյալ ԱԷՄԳ-ի հետ անվերապահ համագործակցությունը։ Մենք համառորեն կոչ ենք անում Իրանին չեղարկել  ԱԷՄԳ տեսուչների հավատարմագրերի հետկանչը, որը լրջորեն է անդրադառնում Իրանում գործակալության տեսչության արդյունավետ իրականացման վրա»,- նշվել է հայտարարությունում։

Սեպտեմբերի 17-ին ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին տեղեկացրել էր, որ Իրանը որոշում է կայացրել հետ կանչել ուրանի հարստացման օբյեկտներում ստուգում իրականացնող մի քանի տեսուչների հավատարմագրումը։ Գրոսին չի նշել նրանց թիվը, բայց տեղեկացրել է, որ այդ քայլը կկրճատի երկրում ստուգումներ կատարելու գործակալության հնարավորությունները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: