G7-ը դատապարտել է Իրանի գործունեությունը միջուկային էներգետիկայում և Մերձավոր Արևելքում
Յոթնյակի (G7) երկրները շարունակում են դատապարտել Իրանի գործողությունները ինչպես միջուկային էներգետիկայի, այնպես էլ Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում քաղաքական ազդեցության վերաբերյալ: Այս մասին ասվում է Մյունխենում G7-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հրապարակված և ՏԱՍՍ-ին հասանելի հայտարարության մեջ։
«Մեծ յոթնյակի անդամները միանշանակ դատապարտել են Իրանի ապակայունացնող գործողությունները, ներառյալ՝ նրա արագ առաջընթացը ուրանի հարստացման գործում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովում ահաբեկչական կազմակերպություններին և զինված խմբավորումներին օգնությունը»,-ասվում է փաստաթղթում։
G7-ի արտգործնախարարները դատապարտել են Թեհրանին՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման ծրագրերի և մարդու իրավունքների խախտումների համար։