FT: ԱՄՆ-ն նախատեսում է չեղարկել Գերմանիայում «Tomahawk» հրթիռներ տեղակայելու մասին իր որոշումը
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է չեղարկել Գերմանիայում հեռահար գործողության սպառազինություն, այդ թվում՝ «Tomahawk» հրթիռների գումարտակ տեղակայելու մասին իր որոշումը, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
Բեռլինյան Edina վերլուծական կենտրոնի տնօրեն Քրիստիան Մելինգը, մեկնաբանելով հրթիռների տեղակայման հնարավոր չեղարկումը, այս քայլը անվանել է ավելի լուրջ խնդիր, քան ԱՄՆ ռազմական զորակազմի կրճատումը։
«Վերջինս կարելի է փոխհատուցել, բայց մենք հետ ենք մնում մեծ հեռահարության հրթիռների հարցում», - ասել է փորձագետը պարբերականին՝ նշելով, որ նման քայլերը կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանելու ԱՄՆ պատրաստակամությունը։
ԱՄՆ-ն և Գերմանիան «Tomahawk»-ների և այլ մեծ հեռահարության սպառազինության տեղակայման ծրագրերի մասին հայտարարել էին 2025 թվականի հուլիսին։ Սկզբնապես դա նախատեսվում էր իրականացնել 2027 թվականին։ Հրթիռների տեղակայման վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գերմանիայից ամերիկյան զորքերի մի մասի դուրսբերման մասին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատեց Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավը։


