շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
FT․ 20 խոշորագույն ավիաընկերությունները մոտ 53 մլրդ դոլարի կորուստ են կրել Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո

FT․ 20 խոշորագույն ավիաընկերությունները մոտ 53 մլրդ դոլարի կորուստ են կրել Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո

Աշխարհի 20 խոշորագույն ավիաընկերությունները մոտ 53 միլիարդ դոլարի կորուստ են կրել այն պահից, երբ փետրվարին սկսվել է ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի դեմ, հաղորդում է Financial Times-ը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, ավիացիոն ոլորտը հայտնվել է ամենալուրջ ճգնաժամի մեջ COVID-19 համավարակից ի վեր, քանի որ պատերազմը խաթարել է Պարսից ծոցի խոշոր օդանավակայանների աշխատանքը և դադարեցրել թռիչքները։

Ավիաընկերությունների ղեկավարները ահազանգում են հնարավոր վառելիքի պակասի մասին, քանի որ պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ շաբաթը։

Ավիավառելիքի արժեքը, որը կազմում է ավիաընկերությունների ծախսերի մոտ մեկ երրորդը, պատերազմի սկսվելուց հետո կրկնապատկվել է, ինչը կարող է հանգեցնել ավիատոմսերի թանկացման, գրում է պարբերականը։

  • Կիսվել: