երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ֆրանսիայում ընտրություններից հետո տեղի են ունեցել անկարգություններ, ոստիկանությունը գազ եւ նռնակներ է կիրառել

Ֆրանսիայում ընտրություններից հետո տեղի են ունեցել անկարգություններ, ոստիկանությունը գազ եւ նռնակներ է կիրառել

Փարիզում եւ այլ քաղաքներում ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո անկարգություններ են սկսվել, տեղեկացրել է Le Figaro-ն։

Մասնավորապես, բախումները ոստիկանության հետ սկսվել են Փարիզի Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի էր ունենում ձախ «Նոր ժողովրդական ճակատի» հանրահավաքը։

Ձախ արմատականների խումբը գրոհել է ոստիկանությունը ճայթռուկներով եւ քարերով, իսկ ի պատասխան ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ եւ աղմկային նռնակներ։

Հայտնի է առնվազն մեկ ձերբակալվածի մասին։ Կոտրվել են մի քանի խանութների եւ բանկերի փեղկերը։

Նշենք, որ Նանտում եւս տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։ Այստեղ հայտնի է երեք ձերբակալվածի մասին, մեկ ոստիկան այրվածքներ է ստացել։

Բացի այդ, լարված իրավիճակ է պահպանվում Լիոնում, որտեղ փողոցներում կազմակերպված խմբերով տեղաշարժվում են աջ արմատական «Ազգային միավորման» կողմնակիցները։

Հիշեցնենք, որ կիրակի, հուլիսի 7-ին, Ֆրանսիայում ավարտվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլը։ Էքզիթ-փոլերի տվյալներով՝ Մարին լը Պենի կուսակցությունը, որը հայտնի է իր ռուսամետ հայացքներով եւ հայտարարություններով, պարտություն է կրել, նա երրորդ տեղում է եւ կարող է ակնկալել միայն 120-150 մանդատ։

Ընտրություններում առաջին տեղը զբաղեցնում է ուլտրաաջ «Նոր ժողովրդական ճակատը», իսկ երկրորդ տեղում Էմանուել Մակրոնի նախագահական կոալիցիան է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: