շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը

Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը

Ֆրանսիայում շարունակվող ուժեղ շոգը օգոստոսի 13-ին կրկին ծայրահեղ ցուցանիշների է հասել։ Երկրի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, իսկ Փարիզում գրանցվել է մոտ 38 աստիճան ջերմություն։ Այդ օրը դարձել է Ֆրանսիայում ընթացիկ շոգի ամենածանր օրերից մեկը, գրում է The Guardian-ը։

Բարձր ջերմաստիճանների պատճառով երկրի զգալի հատվածում ուժի մեջ են եղել շոգի վերաբերյալ նախազգուշացումներ։ Շոգն ու երաշտը միաժամանակ մեծացրել են անտառային հրդեհների վտանգը և խնդիրներ ստեղծել էներգետիկ համակարգի համար։ Մասնավորապես, բարձր ջերմաստիճանների հետևանքով Ֆրանսիան ստիպված է եղել սահմանափակել մի շարք ատոմային ռեակտորների արտադրությունը՝ գետերի ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով։

  • Կիսվել: