երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Ֆրանսիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանն ընկել է հյուրանոցի 22-րդ հարկից

Ֆրանսիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանն ընկել է հյուրանոցի 22-րդ հարկից

Ֆրանսիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Նկոսինաթի Էմանուել Մթեթվան, ով նախկինում անհետ կորած էր համարվում, մահացած է հայտնաբերվել Փարիզի 17-րդ թաղամասում։ Այս մասին հայտնել է Փարիզի դատախազությունը, տեղեկացնում է Le Parisien թերթը:

Նշվում է, որ նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի մոտ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դիվանագետը ընկել է 22-րդ հարկի պատուհանից։ Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։

  • Կիսվել: