շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 5 հազարի

Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 5 հազարի

Ֆրանսիայի ողջ տարածքում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված մասնակիցների թիվը մեկ շաբաթում հասել է 5 հազարի՝ նշել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարի հայտարարությունը։

Լորան Նունյեսը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ին ձերբակալվել է ակցիայի 1747 մասնակից, նախօրեին նրանց թիվը կազմել է 1954:

Հոկտեմբերի 2-ին ցույցեր են տեղի ունեցել 735 ուսումնական հաստատության մոտ, որոնցից 158-ը վնասվել է։

Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են անցյալ շաբաթ մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանում և տարածվել ամբողջ երկրով մեկ: Ցույցերի մասնակիցները դեմ են գերբեռնված դասացուցակներին, ուսուցիչների պակասին և կրթության ոլորտում առկա այլ խնդիրներին: Որոշ տեղերում ակցիաները վերաճել են անկարգությունների և իրավապահների հետ բախումների։

Բողոքի ակցիաների ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտարարել է որոշ ուսումնական հաստատություններում դասերը հեռավար ձևաչափի տեղափոխելու մասին:

 

  • Կիսվել: