չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ ապօրինի ներգաղթյալ հայերը կողմից վրաերթի ենթարկված երեխան ևս մահացել է

Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ ապօրինի ներգաղթյալ հայերը կողմից վրաերթի ենթարկված երեխան ևս մահացել է

Դեռահաս աղջիկը, որը տուժել էր Ֆրանսիայում ֆերմերների ցույցի մասնակիցների վրաերթի հետեւանքով, մահացել է հիվանդանոցում։ Պատահարի զոհերի թիվն այսպիսով հասել է երկուսի, տեղեկացրել է France Info ռադիոկայանը՝ հղում կատարելով դատախազությանը։

Ռադիոկայանի տվյալներով՝ 12-ամյա աղջիկը, որը տեղափոխվել էր Թուլուզի հիվանդանոց, ժամը մոտ 19.00-ին մահացել է ստացած վնասվածքներից։ Մեքենան հարվածել էր նաեւ նրա ծնողներին, որոնք մասնակցում էին ցույցին քաղաքամերձ մայրուղում. մայրը մահացել էր տեղում, հոր կյանքի համար պայքարում են բժիշկները։

Ավելի վաղ Ֆերմերների արհմիությունների ազգային ֆեդերացիայի ղեկավար Առնո Ռուսոն տեղեկացրել էր, որ մեքենան հարվածել է երեք մարդու ֆերմերների ցույցի ժամանակ, Արյեժ դեպարտամենտի (Ֆրանսիայի հարավ) N20 ավտոմայրուղում։ Le Parisien թերթի տեղեկացմամբ՝ ֆերմերներին հարվածած մեքենայում երեք հայաստանցիներ էին, որոնց 2023թ. աշնանը կարգադրվել էր հեռանալ երկրի տարածքից ապաստանի խնդրանքի մի քանի մերժումներից հետո։ Այժմ երեքն էլ կալանքի մեջ են։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: