Ֆրանսիայում այրվում է Ռուանի տաճարի սրածայր աշտարակը
Ֆրանսիական Ռուան քաղաքի հանրահայտ տաճարի սրածայր աշտարակը հինգշաբթի առավոտյան այրվել է, հրդեհի պատճառն անհայտ է, տեղեկացրել է քաղաքապետ Նիկոլա Մեյեր-Ռոսինյոլը Х սոցցանցում։
«Հրդեհ է սկսվել տաճարի սրածայր աշտարակում, պատճառն առայժմ հայտնի չէ։ Բոլոր միջոցները նետված են հրդեհի մարմանը»,- տեղեկացրել է քաղաքապետը։
Նրա տեղադրած լուանկարում երեւում է, թե ինչպես են տաճարից ծխի թանձր քուլաներ բարձրանում։
Այցելուներին տարհանել են։
Տեսանյութն՝ այստեղ