հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆրանսիայում անօրինական ներգաղթյալներին տեղափոխող բեռնատար է կանգնեցվել

Ֆրանսիայում անօրինական ներգաղթյալներին տեղափոխող բեռնատար է կանգնեցվել

Ֆրանսիայի հարավային շրջանում գտնվող Մերձծովյա Ալպեր վարչական շրջանի մայրուղիներից մեկում պակիստանցի անօրինական ներգաղթյալներին տեղափոխող բեռնատար է կանգնեցվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Բեռնատարի թափքում 31 մարդ է եղել:

Ներգաղթյալներին հայտնաբերել են իտալական սահմանի մոտակայքում ստուգումներ իրականացնելիս:

Նիցցայի դատախազության տվյալներով՝ անօրինական ներգաղթյալների թվում երեք 15-ամյա երեխաներ են եղել: Բոլորին փոխանցել են իտալական իշխանություններին:   

Փոխադրման ենթադրյալ կազմակերպիչը ձերբակալվել է Ֆրանսիայի սահմանապահ ոստիկանության կողմից: Նա մեղադրվում է«մի խումբ անձանց՝ Ֆրանսիա անօրինական մուտք գործելու աջակցության» համար:

 

  • Կիսվել: