կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի վեց օդանավակայաններից մարդկանց տարհանել են ականապատման սպառնալիքի պատճառով

Ֆրանսիայի վեց օդանավակայաններից մարդկանց տարհանել են ականապատման սպառնալիքի պատճառով

Ֆրանսիայի վեց օդանավակայաններից մարդկանց տարհանել են ականապատման սպառնալիքի պատճառով, հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է BFMTV-ն:

Նշվում է, որ տարհանումներն իրականացվել են Լիլի, Բրոնի, Նիսի, Նանտի, Թուլուզի և Բովեի օդանավակայաններում, որտեղ էլ մանրակրկիտ ստուգումներ են անցկացվել՝ պայթուցիկների փորձագետների մասնակցությամբ:

Օդանավակայաններից ոչ մեկում չեն վերսկսել չվերթերը, իսկ ժամանող չվերթերի ուղևորներին խնդրել են օդանավերում սպասել ստուգման ավարտին կամ էլ ինքնաթիռներից իջեցրել են, բայց չեն տեղափոխել օդանավակայանի շենք:

Ըստ աղբյուրի՝ Լիլի օդանավակայանում պայթյունի սպառնալիքով էլեկտրոնային նամակ է ստացվել, իսկ Նիսի օդանավակայանում տարհանում է սկսվել, երբ այնտեղ հայտնաբերել են լքված ուղեբեռ:

 

  • Կիսվել: