կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի ՊՆ-ն հերքել է Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու մասին լուրը

Ֆրանսիայի ՊՆ-ն հերքել է Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու մասին լուրը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հերքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հնչեցրած տեղեկություններն Ուկրաինայում ֆրանսիացի զինվորականների ներկայության և այդ երկիր երկու հազար հոգանոց զորախումբ ուղարկելու Փարիզի պատրաստակամության մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ այս տեղեկատվությունը «զանգվածային ապատեղեկատվության համակարգված օգտագործման մաս է»։

«Մենք առավելագույն զգոնության կոչ ենք անում»,- ասվում է թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ստացած տվյալների համաձայն, Ֆրանսիան արդեն նախապատրաստվում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Սկզբնական փուլում այն կկազմի մոտ երկու հազար մարդ։

 

  • Կիսվել: