երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելեն ԱՄՆ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելեն ԱՄՆ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգտոն, որտեղ կքննարկեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը։

Նրա խոսքով՝ ամերիկացի յոթ պաշտոնյաներ վերջերս այցելել են Եվրոպա, մասնավորապես՝ Մյունխեն, որպեսզի քննարկեն իրավիճակը եվրոպացի դաշնակիցների հետ։

Ուոլցը հավելել է, որ Մակրոնի և Սթարմերի հետ առաջիկա հանդիպումները կօգնեն հետագա աշխատանքին հակամարտության կարգավորման ուղղությամբ, իսկ հաջորդ քայլը կլինի տեխնիկական խմբերի ստեղծումը՝ հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար։

 

  • Կիսվել: