հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Ֆրանսիայի նախագահի արտահայտությունները նյարդայնացնող են». Լավրով

«Ֆրանսիայի նախագահի արտահայտությունները նյարդայնացնող են». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը՝ այն բնութագրելով ՌԴ համար սպառնալիք։

«Մոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը համարում է սպառնալիք Ռուսաստանի համար: Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ արտահայտությունները նյարդայնացնող են»,– նշել է Լավրովը:

Նա հերքել է Մակրոնի մեղադրանքը, թե Ռուսաստանը պատրաստվում է պատերազմել Եվրոպայի դեմ. «Սա անհեթեթություն է, որը հիմնված չէ իրականության վրա»:

  • Կիսվել: