հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս պատրաստվում է դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս պատրաստվում է դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս պատրաստվում է դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան:  Ինչպես տեղեկացնում է խորհրդարանի կայքը, Ֆրանսիայի Ազգային ժողովը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման պահանջով բանաձևի քննարկումը կսկսի նոյեմբերի 28-ին: Բանաձևի քննարկումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 2-ը ։

Փաստաթուղթը կոչվում է «Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու մասին»: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ։

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին բանաձեւ էր ընդունել, որով վճռականորեն դատապարտել էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ պահանջել Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրս բերումը ելման դիրքեր:

Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել դիտարկել ադրբեջանցի առաջնորդների ակտիվների ձերբակալման հնարավորությունները եւ Ադրբեջանից նավթի ու գազի ներկրման էմբարգոն: Բանաձևի հեղինակները նաև Ֆրանսիայի կառավարությանը առաջարկել են դիտարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։

Սենատորները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը աջակցություն ցուցաբերել Հայաստանին, այդ թվում դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման հնարավորությունը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: