հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը կանչել է Փարիզում Թուրքիայի դեսպանին

Ֆրանսիայի ԱԳՆ-ը կանչել է Փարիզում Թուրքիայի դեսպանին

Ֆրանսիայի ԱԳՆ-ը կանչել է Փարիզում Թուրքիայի դեսպանին՝ կապված Սիրիայում Անկարայի ռազմական գործողության հետ, տեղեկացնում է AFP-ն:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ավելի վաղ թվիթերյան գրառում էր արել այն մասին, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը կարող է սասանել եվրոպական անվտանգությունը, և անհրաժեշտ է դադարեցնել այն: «Ես դատապարտում եմ Սիրիայում Թուրքիայի սկսած միակողմանի գործողությունը Այն սպառնալիքի տակ է դնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի անվտանգության եւ հումանիտար ոլորտում գործադրվող ջանքերը»,նշել է նա:

Հիշեցնենք, որ Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին, որը սկսվել է քրդական կազմավորումների դիրքերի վրա Թուրքիայի ՌՕՈՒ-ի ավիահարվածներով: Գործողության նպատակն է այնտեղ բուֆերային գոտու ստեղծումը, որը պետք է դառնա թուրքական սահմանի պաշտպանական գոտի, եւ որտեղ, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները:

 

  • Կիսվել: