երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ֆրանսիան ու բալթյան երկրները մտահոգված են Չինաստանի դեսպանի հայտարարությամբ

Ֆրանսիան ու բալթյան երկրները մտահոգված են Չինաստանի դեսպանի հայտարարությամբ

Ֆրանսիան և բալթյան երկրներ Էստոնիան, Լատվիան ու Լիտվան իրենց մտահոգությունն են հայտնել հետխորհրդային տարածության երկրների մասին Փարիզում Չինաստանի դեսպանի հայտարարության առիթով, հաղորդում է Reuters-ը։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, Ղրիմը Ուկրաինայի մաս է, թե՝ ոչ, Չինաստանի դեսպան Լյու Շայը ուրբաթ ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրված իր հարցազրույցում ասել է, որ պատմականորեն այն Ռուսաստանի մաս է եղել և Ուկրաինային է հանձնվել խորհրդային նախկին առաջնորդ Նիկիտա Խրյուշչովի կողմից։

«Նախկին ԽՍՀՄ այդ երկրները միջազգային իրավունքում փաստացի կարգավիճակ չունեն, քանի որ չկա միջազգային համաձայնագիր, որը կնյութականացներ նրանց ինքնիշխան կարգավիճակը»,- ավելացրել է Շայը։

Ֆրանսիան կիրակի պատասխանել է՝ հայտարարելով իր «լիակատար համերաշխությունը» տուժած միութենական երկրներին, որոնք, ըստ նրա, իրենց անկախությունն են ձեռք բերել «հալածումների տասնամյակներից հետո»։

«Ինչ վերաբերում է կոնկրետ Ուկրաինային, ապա այն միջազգայնորեն ճանաչվել է Ղրիմը ներառող սահմաններով 1991 թվականին միջազգային ողջ հանրության կողմից՝ ներառյալ Չինաստանը»,- չինացի դիվանագետին են մեջբերում ԶԼՄ-ները։

Ֆրանսիան ավելացրել է նաև, որ Չինաստանին հարկ կլինի պարզաբանել, արդյոք,  այդ մեկնաբանությունները արտացոլում են նրա դիրքորոշումը, թե՝ ոչ։

Բալթյան երեք երկրները, որ նախկինում Խորհրդային Միության կազմում են եղել, արձագանքել են Ֆրանսիայի նման։

  • Կիսվել: