հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ֆրանսիան Թուրքիային հիշեցրել է, որ ցույցերի ազատությունը և խոսքի ազատությունը օրենքի գերակայության հիմնաքարերն են

Ֆրանսիան Թուրքիային հիշեցրել է, որ ցույցերի ազատությունը և խոսքի ազատությունը օրենքի գերակայության հիմնաքարերն են

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և շատ այլ հայտնի գործիչների ձերբակալությունը լուրջ հարձակում է ժողովրդավարության վրա։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

՛՛Ֆրանսիան վերահաստատում է իր խոր մտահոգությունն այս հարցում։

Ընտրված ընդդիմության ներկայացուցիչների իրավունքների հարգումը, ցույցերի ազատությունը և խոսքի ազատությունը օրենքի գերակայության հիմնաքարերն են։

Որպես Եվրախորհրդի անդամ և Եվրամիության անդամության թեկնածու երկիր՝ Թուրքիան կամավոր պարտավորություն է ստանձնել այս ոլորտում։ Այս պարտավորությունների կատարումը մեր հարաբերությունների, ինչպես նաև Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների կենտրոնական տարրն է՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: