երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը

Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը

Ֆրանսիական կողմը Փարիզում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսեյ Մեշկովը։

«Խորհրդային Միությունն իր վրա ընդունեց վճռական հարվածը ֆաշիզմի դեմ պայքարում. Հայրենական մեծ պատերազմում զոհվել է 27 միլիոն մարդ: Չնայած դրան, Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն առաջին տարին չէ, որ չեն հրավիրվել Ֆրանսիայում հիշատակի պաշտոնական միջոցառումներին, որոնք նվիրված են ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակին», - ասել է դիվանագետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի խորհրդարանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին չի ընդգրկել իր հյուրերի ցանկում մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հատուկ նիստին մասնակցելու համար։ 

 

  • Կիսվել: