կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակրոն

Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակրոն

Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք պատերազմի մեջ չենք ո՛չ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ: Մենք նաև չենք ձգտում Ռուսաստանում իշխանափոխության»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Մակրոնը հայտարարել է ԵՄ երկրների պատրաստակամության մասին՝ աջակցելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

Ավելի վաղ Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել էր Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություն: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ այցի պատճառը եղել է «Ֆրանսիայի ղեկավարության աճող ռազմատենչ հայտարարությունը և Ուկրաինայի շուրջ հակամարտությունում Փարիզի ներգրավվածության աճի մասին տեղեկությունները»:

  • Կիսվել: