հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ֆրանսիան ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային 195 մլն-ի ռազմական օգնություն կտրամադրի

Ֆրանսիան ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային 195 մլն-ի ռազմական օգնություն կտրամադրի

Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի՝ օգտագործելով ռուսաստանյան սառեցված ակտիվների վրա կուտակված տոկոսները։ Այս մասին La Tribune-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն։ 

Նա նշել է, որ լրացուցիչ օգնությունը թույլ կտա հասցնել 155 մմ արկեր, ինչպես նաև AASM պլանավորող ռումբեր, որոնցով զինված են ուկրաինական Mirage 2000-ը:
 
Լեկորնյուի խոսքով՝ Ֆրանսիան արագացնում է հնացած տեխնիկայի, այդ թվում՝ տանկերի և զրահամեքենաների փոխանցումն Ուկրաինային:

  • Կիսվել: