Ֆրանսիան կրկին ձերբակալության օրդեր են արձակել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի նկատմամբ
Ֆրանսիայում հետաքննող դատավորները կրկին ձերբակալության օրդեր են արձակել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի նկատմամբ՝ 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը ենթադրյալ մեղսակցության համար: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Agence France-Presse-ը։
Օրդերը տրվել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությանպահանջով, որը հետաքննում էր ֆրանսասիրիական ծագում ունեցող 59-ամյա Սալահ Աբու Նաբուի մահը։
Դատախազության խոսքով՝ տղամարդը զոհվել է 2017 թվականին սիրիական բանակի ուղղաթիռներից Դարաա նահանգում գտնվող իր տան գնդակոծման հետևանքով։ Դատախազությունը նոր օրդեր տրամադրելու պահանջը պատճառաբանել է նրանով, որ Ասադն այլևս նախագահ չէ և հետևաբար չի օգտվում դատական գործընթացներից պետական անձեռնմխելիությունից:
Սա Սիրիայի նախկին առաջնորդի նկատմամբ ձերբակալության երկրորդ օրդերն է, որը տրվում է Ֆրանսիայում։ Նախորդը տրվել էր Սիրիայի զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման հարցում Ասադի հասցեին մեղադրանքների կապակցությամբ։ Ինչպես հայտնում է AFP-ն, ֆրանսիական արդարադատությունը սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության ընդհանուր 14 օրդեր է տվել։