Ֆրանսիան կկրկնապատկի իր պաշտպանական բյուջեն
Ֆրանսիան նախատեսում է կրկնապատկել իր պաշտպանական բյուջեն։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողներին ասել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան կկրկնապատկի իր պաշտպանական բյուջեն ռազմական ծրագրերի մասին երկու օրենքների ժամկետի ավարտից հետո, ինչպես նաև կսկսի խոշոր նախագծեր։ Ես կոչ եմ անում մյուս բոլոր գործընկերներին անել նույնը»,- ասել նա։
Մակրոնն ասել է, որ գլխավոր առաջնահերթությունը երկրի սահմանների անվտանգությունն է։ Նա նշել է, որ եթե Ֆրանսիան ԱՄՆ-ի կողմից առևտրային հարցերով հարձակման ենթարկվի, Եվրոպան պետք է հարգանք դրսևորի և «պատշաճ կերպով» պատասխանի։
Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Պենտագոնի ղեկավար Պիտ Հեգսեթի հետ հեռախոսազրույցից հետո խոստացել էր ավելացնել դաշինքի պաշտպանական ծախսերը։