երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիան երբեք նախաձեռնություն չի ցուցաբերի Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ․ Մակրոն

Ֆրանսիան երբեք նախաձեռնություն չի ցուցաբերի Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ․ Մակրոն

Ֆրանսիան երբեք նախաձեռնություն չի ցուցաբերի Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ, հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը և կրեմլյան ռեժիմը Ֆրանսիայի հակառակորդն են։ Սակայն Ֆրանսիան չի ձգտում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության։ Մենք երբեք հարձակողական գործողություններ չենք ձեռնարկի, մենք երբեք նախաձեռնող չենք լինի։ Մեր միակ նպատակն այն է, որ Ռուսաստանը չպետք է և չի կարող հաղթել այս պատերազմում։  Խաղաղությունը չպետք է նշանակի Ուկրաինայի կապիտուլյացիա»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե ինչ պայմաններում ֆրանսիացի զինվորականները կարող են ուղարկվել Ուկրաինա։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է կանխել Ռուսաստանի հաղթանակը պատերազմում։

 «Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում։ Պատերազմ, որը էկզիստենցիալ է մեր Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Մենք չենք գնում էսկալացիայի։ Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք»,- ասել է նա։

Ըստ Մակրոնի Միջուկային զենքը նախատեսված է պետության պաշտպանության և անվտանգության համար, այլ ոչ թե սպառնալիքների և շանտաժի: Եթե Ռուսաստանը հաղթի, ֆրանսիացիների կյանքը կփոխվի, և իրենք կկորցնենք անվտանգությունը Եվրոպայում։

Խոսելով Ուկրաինական հակահարձակման մասին Մակրոնը հայտնել է, որ  վերջին մի քանի ամիսներին այն սպասվածի պես չի ընթանում, և իրավիճակը ճակատում շատ փխրուն է։

Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ Պուտինը դարձել է ապակայունացման գործոն, և միայն նա է պատասխանատու պատերազմի համար։ Նրա խոսքով՝  Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի պատասխանատվությունն է, բայց իրենք են որոշում ՝ թույլ կլինեն, թե ոչ։

Խոսելով պաշտպանական մեխանիզմների մասին Մակրոնը հայտնել է, որ շուտով Եվրոպական Միության պաշտպանական արդյունաբերությունը կավելանա և երկարաժամկետ հեռանկարում կապահովվի դրա կայունությունը։

Մակրոնը հավելել է, որ «Ֆրանսիան խաղաղության ուժ է», և Ուկրաինայում խաղաղություն ունենալու համար դաշնակիցները պետք է լինեն վճռական և խիզախ․ «Ես ամեն ինչ արել եմ խաղաղություն հաստատելու համար՝ Մինսկի համաձայնագրեր, Ֆրանսիայի և Գերմանիայի հովանու ներքո Ուկրաինայի և ՌԴ-ի հետ անցկացված բանակցություններ»,-  հիշեցրել  է նա։

Անդրադառնալով իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումներին, Մակրոնը հայտնել է, որ մի քանի ամիս է՝ չի խոսել նրա հետ, սակայն անհրաժեշտության դեպքում խոսում է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: