չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ֆրանսիան ափսոսում է Թուրքիայում ազատության դեմ հարձակումների համակարգված բնույթի համար. Մակրոն

Ֆրանսիան ափսոսում է Թուրքիայում ազատության դեմ հարձակումների համակարգված բնույթի համար. Մակրոն

Ֆրանսիան հարգում է Թուրքիային և ճանաչում է Սև ծովում նրա պատասխանատվությունը, սակայն ազատությունների վրա հարձակումների «համակարգված բնույթը» որակվում է որպես ագրեսիայի ակտ, որի համար Ֆրանսիան ափսոսում է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Reuters-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Թուրքիային պետք է Եվրոպան, իսկ Եվրոպային պետք է Թուրքիան, սակայն նրան պետք է մի Թուրքիա, որը պատասխանատվություն կկրի եվրոպական անվտանգության համար և կշարունակի ընթանալ ժողովրդավարական ուղով՝ կատարելով ստանձնած պարտավորությունները»:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում հայտարարել էին, որ մերժում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մոտ 1900 մարդու ձերբակալության վերաբերյալ միջազգային հանրության «կողմնակալ» հայտարարությունները։

 

  • Կիսվել: