երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Ֆրանսիան Ադրբեջանին «կոշտ պատասխան» կտա

Ֆրանսիան Ադրբեջանին «կոշտ պատասխան» կտա

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների նախարար Մանուել Վալսը դատապարտել է «ապակայունացման նոր փորձերը»՝ Ադրբեջանի պետության կողմից աջակցվող կազմակերպության՝ Բաքվի նախաձեռնող խմբի նամակից հետո, որում առաջարկել է Նոր Կալեդոնիայի ինստիտուցիոնալ ապագայի շուրջ բանակցություններում հանդես գալ իբրև միջնորդ, գրում է Le Figaro-ն:

Վալսը, մասնավորապես, նշել է. «Հանդես գալով մեր միասնության դեմ ուղղված ապակայունացման այս փորձերին՝ Ֆրանսիան միշտ հաստատուն և կոշտ պատասխան կտա»:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան չի ճանաչում Բաքվի նախաձեռնող խմբին, որն Ադրբեջանի տարածքից գործողություններ է իրականացնում՝ ուղղված «արտերկրում Ֆրանսիայի ռազմավարական շահերի դեմ»։

Վալսին ուղարկված նամակում Բաքվի խումբը հայտարարել է, որ առաջարկում է «նախաձեռնություն Ֆրանսիայի կառավարության և Կանակիի (անկախության շարժման կողմից Նոր Կալեդոնիային տրված անվանումը - խմբ.) միջև անաչառ միջնորդության նախաձեռնություն, որի նպատակն է նոր շունչ հաղորդել քննարկումներին և նպաստել դրանց»:

Ամիսներ շարունակ Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայի և այլ անդրծովյան տարածքների գործերին միջամտելու և շահարկելու մեջ՝ երկու մայրաքաղաքների միջև լարվածության ֆոնին՝ Ադրբեջանի պատմական հակառակորդ Հայաստանին Ֆրանսիայի աջակցության պատճառով:

 

  • Կիսվել: