երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ֆրանսիացի գործարարը երկրի տնտեսությունը փրկելու համար առաջարկել է վաճառել «Մոնա Լիզան»

Ֆրանսիացի գործարարը երկրի տնտեսությունը փրկելու համար առաջարկել է վաճառել «Մոնա Լիզան»

Ֆրանսիացի գործարար Ստեֆան Դիստանգիանն առաջարկել է երկրի տնտեսական վիճակի փրկության իր տարբերակը, գրում է radiokp.ru-ն:

Նրա կարծիքով՝ բավական է վաճառել Վերածննդի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, որպեսզի Ֆրանսիան դուրս բերեն ճգնաժամից։ Ըստ գործարարի՝ ավելի լավ է կորցնել դա Վինչիի գլուխգործոցը, քան երկիրը։

«Որպես ձեռնարկատեր և հարկատու, գիտեմ, որ միլիարդավոր կորուստները հորիված չեն։ Ակնհայտ լուծումն արժեքավոր ակտիվը հնարավորինս բարձր գնով վաճառելն է»,- ասել է նա։

Գործարարը նաև հաշվարկել է, թե որքանով է անհրաժեշտ վաճառել «Մոնա Լիզան», որպեսզի գումարը բավարարի Ֆրանսիայի տնտեսությանը։ Շուրջ 50 միլիարդ եվրո։ Նա ենթադրել է, որ նկարը կարող է հետաքրքրիր ապագա տրիլիոնատեր Ջոն Բեզոսին, քանի որ նրա կարողությունը ավելի մեծ է։ 


Նշենք, որ Լեոնարդո դա Վինչիի 1503-1505 թվականներին ստեղծած «Մոնա Լիզան» ներկա պահին գտնվում է Լուվրում։

  • Կիսվել: