Ֆրանկֆուրտի օդանավակայանը ձնաբքի պատճառով տասնյակ չվերթներ է չեղարկել
Այսօր Ֆրանկֆուրտի օդանավակայանը ձնաբքի պատճառով չեղարկել է շուրջ 100 չվերթ, տեղեկացնում է EFE-ն
«Չեղարկումները հիմնականում կապված են եղանակային պայմանների հետ»,-հայտնել է ընկերության մամուլի խոսնակը։
Նշվում է նաև, որ Գերմանիայի մի քանի շրջաններում գրանցվել է առատ ձյուն։ Երկրի որոշ շրջաններում տեղացել են մինչև 30 սմ տեղումներ։
Հաղորդվում է նաև, որ առաջիկա օրերին Դանիայում և Լեհաստանում նույնպես սպասվում է առատ ձյուն։


