հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանչեսկո Ռոկկան վերընտրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնում

Ֆրանչեսկո Ռոկկան վերընտրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնում

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ընկերության Գլխավոր ասամբլեան կիրակի օրը Ֆրանչեսկո Ռոկկային վերընտրել է մարդասիրական կազմակերպության ղեկավարի պաշտոնում։

ԿԽՄԿ-ի վերընտրված նախագահը առաջնահերթություն է տվել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը մարդասիրական , առողջապահական աճող անհավասարությունների նվազեցմանը և միգրանտներին աջակցելուն և պաշտպանելուն:
Բացիդրանից, Ռոկկան կոչ է արել միջազգային հանրությանը առաջին տեղում դիտարկել համաշխարհային համերաշխությունը։

«Ուկրաինական ճգնաժամին քաղաքական, հասարակական և հումանիտար արձագանքը ցույց տվեց, թե ինչ կարելի է անել, երբ մարդկությունն ու արժանապատվությունը վեր են ամեն ինչից, երբ կա գլոբալ համերաշխություն և կամք՝ օգնելու և պաշտպանելու մարդկանց», – ասվում է Ռոկկայի հայտարարության մեջ:

Ռոկկան կազմակերպությունում սկսել է աշխատել որպես կամավոր 1980-ականների վերջին՝ շփվելով Իտալիայում ապաստան հայցողների և փախստականների հետ: Նա միացել է իտալական Կարմիր խաչին 2007 թվականին, իսկ 2013 թվականին ընտրվել է  նախագահ։

  • Կիսվել: