շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրախորհրդարանի նոր մեծամասնությունը լինելու է «եվրոպամետ» եւ «ուկրաինամետ»

Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրախորհրդարանի նոր մեծամասնությունը լինելու է «եվրոպամետ» եւ «ուկրաինամետ»

Եվրախորհրդարանի նոր մեծամասնությունը կլինի «եվրոպամետ» եւ «ուկրաինամետ», հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ Նա շնորհավորել է իր նեոքրիստոնեա-դեմոկրատական եվրոպական ժողովրդական կուսակցությանը հաղթանակի առիթով եւ հայտնել, որ վստահ է, որ երկրորդ ժամկետի համար նշանակվելու է ԵՀ նախագահ։

«Արդեն վաղը  մենք կսկսենք աշխատել նոր ուժային մեծամասնության ստեղծման ուղղությամբ, կանցկացնենք կամուրջներ համախոհների միջեւ։ Մենք կդիմենք սոցիալիստներին եւ լիբերալներին, այդ պլատֆորմը լավ է աշխատել անցած հինգ տարիներին, եւ նա լավ կաշխատի այժմ։ Եվրախորհրդարանի նոր մեծամասնությունը կլինի եվրոպամետ եւ ուկրաինամետ»,- ասել է նա։

«Ինչ վերաբերում է երկրորդ ժամկետի համար իմ նշանակմանը, ես լիովին համոզված եմ դրանում, թեեւ առջեւում շատ աշխատանք կա»,- շարունակել է ֆոն դեր Լյայենը։ Նրա գնահատմամբ՝ ընտրություններրը «հաստատել են եվրոպացի քաղաքացիների վստահությունը կենտրոնամետ կուսակցությունների հանդեպ»։

Եվրահանձնաժողովի ղեկավարի սոցիալիստ հավակնորդ Նիկոլա Շմիտը (Լյուքսեմբուրգ) հայտնել է, որ պատրաստ է մտնել կոալիցիայի մեջ ցանկացած քաղաքական ուժի հետ, «որոնք չեն քանդում Եվրոպան»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: