ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Հաղորդվում է, որ Ռիքերի այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Ֆիլիպ Ռիքերը ժամանել էր Երևան, հանդիպել ՀՀ պաշտոնատար անձանց հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու հարցում:

  • Կիսվել: