երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ֆիդանը Գազայում տեղի ունեցողը համեմատել է Հոլոքստի հետ

Ֆիդանը Գազայում տեղի ունեցողը համեմատել է Հոլոքստի հետ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված միջոցառման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականության հիմնական առանձնահատկությունը հետևողականությունն է, գրում է ermenihaber.am-ը:

«Ինչ սկզբունքով մոտենում ենք մեկ հարցի, նույն սկզբունքով մոտենում ենք նաև մյուսներին»,– նշել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիան արտաքին քաղաքականությունում առաջնորդվում է նույն արժեքներով տարբեր ճգնաժամերի դեպքում։

Ֆիդանը նաև անդրադարձել է Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ Թուրքիան դիվանագիտական ճնշում է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում հրադադարի հաստատմանը։

Նախարարը կարևորել է միջազգային հարաբերություններում սկզբունքայնությունը՝ ընդգծելով, որ ինչպես Հոլոքոստը, այնպես էլ Գազայում տեղի ունեցող բռնությունները դատապարտելի են, և դրանց նկատմամբ երկակի մոտեցումն անընդունելի է։ Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովող ուժ՝ կոչ անելով տարածաշրջանի երկրներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական խնդիրների լուծման հարցում։

 

  • Կիսվել: