կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ֆիդանը Ադրբեջանի եւ Եգիպտոսի արտգործնախարարների հետ քննարկել է իրավիճակը Իրանի եւ Իսրայելի շուրջ

Ֆիդանը Ադրբեջանի եւ Եգիպտոսի արտգործնախարարների հետ քննարկել է իրավիճակը Իրանի եւ Իսրայելի շուրջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի եւ Եգիպտոսի իր գործընկերների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 14-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթայի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են Իսրայելի հարձակումը Իրանի վրա եւ այլ տարածաշրջանային հարցեր»,- տեղեկացրել է աղբյուրը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: