Ֆիդանի քննադատությունից հետո Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը հրավիրվել է Իրանի ԱԳՆ։ Նրան ընդունել է Իրանի արտգործնախարարի օգնական Մահմուդ Հայդարին։
Հանդիպման ընթացքում Հայդարին, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարություններին, ընդգծել է, որ անհրաժեշտ է «խուսափել երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից»։
Նշենք, որ Հաքան Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում նշել էր. «Տարածաշրջանի երկրներում աշխարհազորայինների միջոցով Իրանի արտաքին քաղաքականության հարցը քաղաքականություն է, որն Իրանը երկար ժամանակ վարում է մեծ ռիսկի տակ։ Նա որոշակի հաջողությունների է հասել, բայց այդ հաջողությունը պահպանելու համար վճարած գինը շատ ավելի բարձր է։ Իրաքում և Սիրիայում իր նվաճումները պահպանելու համար Իրանը ստիպված էր զոհաբերել շատ ավելին, քան այս ձեռքբերումները»։