ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 400 դոլարը

Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 400 դոլարը

Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 14-ին բորսայական սակարկությունների բացմանն աճել Է 5,3 տոկոսով եւ հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ բարձրացել հազար խորանարդ մետրի դիմաց 1 400 դոլարից, վկայում են Լնդոնի ICE սակարանի տվյալները:

 

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երեւանի ժամանակով 11:04-ի դրությամբ աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 425 դոլար: Երեւանի ժամանակով 11:10-ի դրությամբ գազի գինն աճել Է 5,5 տոկոսով՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 1 428 դոլարի նշագծին: Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 13-ին, Եվոպայոմ գազի բորսայական սակարկությունները փակվել Էին հազար խորանարդ մետրի դիմաց 1 369 դոլարի նշագծում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: