հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում մոտեցել են. Ֆրանսիայի նախագահ

Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում մոտեցել են. Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում E5-ի (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան և Ֆրանսիա) առաջնորդների միջև բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները մոտեցրել են իրենց դիրքորոշումներն ուկրաինական հակամարտության հարցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք այժմ ապրում ենք եվրոպացիների և ամերիկացիների միջև նոր մերձեցման մի պահ»:

Մակրոնը հավելել է, որ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Միացյալ Նահանգները, Եվրոպայի հետ միասին, հայտարարեցին Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության, նրան ռազմական և էներգետիկ աջակցություն ցուցաբերելու, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելու և, ընդհանուր առմամբ, իրենց եվրոպացի գործընկերների հետ նույն ճանապարհով գնալու պատրաստակամության մասին։

  • Կիսվել: