երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետել

Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետել

Էտնա լեռան նոր հրաբխային ակտիվությունն անհանգստություն է պատճառել հանգստացողներին, քանի որ ավիաընկերությունները ստիպված են եղել չեղարկել և հետաձգել բազմաթիվ չվերթներ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխն այսօր առավոտյան մոխրի և ծխի սյուներ է արտանետել երկինք՝ ծածկելով մեքենաներ և փողոցներ ավելի քան 20 մղոն հեռավորության վրա գտնվող գյուղերում:

Պարբերականը նկատում է, որ ակտիվությունն ամենաուժգինն է այս տարվա ընթացքում այն բանից հետո, երբ փետրվարին Էտնան մի շարք ժայթքումներ է ունեցել:

  • Կիսվել: