շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով: Այս մասին, մեկնաբանելով ԵՄ-ում Մոսկվայի հետ շփումները վերսկսելու անհրաժեշտության մասին քննարկումները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է բանակցությունների և շփումների՝ Մոսկվայի պատրաստակամության մասին: Նա նաև ընդգծել է, որ հնարավոր երկխոսությունը պետք է ուղղված լինի լուծումներ գտնելուն, այլ ոչ թե «բարոյախոսությանը»:

«Եվ եթե ԵՄ-ում իսկապես հայտնվեն ուժեր, որոնք կհասկանան Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը, բայց ոչ թե բարոյախոսությամբ զբաղվելու, այլ իսկապես երկխոսություն վարելու համար, ապա նախագահ Պուտինը և ռուսական կողմը բաց կլինեն»,-ասել է Կրեմլի խոսնակը:

  • Կիսվել: